Ծրագիրը

Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը

2015թ.-ին Պոդլասկա շրջանային զարգացման հիմնադրամի և «ԴԱՍ.ԱՄ» ՀԿ կոնսորցիումը դիմեց ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթին` զարգացնելու ՀՀ-ում ՔՀԿ-ների կարողությունները` որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցելու երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:

Ծրագիրը

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:
Ծրագիրն իրականացվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի (Լեհաստան) և «ԴԱՍ.ԱՄ»-ի (Հայաստան) կոնսորցիումի կողմից:
Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հոկտեմբերի 1-ին: Ծրագրի տևողությունը 3 տարի է:
Ծրագրի թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները և նրանց շահառուները, մասնավոր հատվածը, պետական կառույցները և հասարակության տարբեր խմբեր: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հիմնական նպատակները

Ծրագիրն ունի երեք հիմնական նպատակ՝

Ներքին կարողությունների զարգացում

Զարգացնել ՔՀԿ-ների ներքին կարողությունները վերապատրաստման դասընթացների, ուղղորդման (քոուչինգի), անհատական և/կամ  կարիքների վրա հիմնված խորհրդատվության միջոցով։ 

 
Արտաքին կարողությունների զարգացում

Զարգացնել ՔՀԿ-ների արտաքին կարողությունները վերապատրաստման դասընթացների, ուղղորդման, անհատական և/կամ  կարիքների վրա հիմնված խորհրդատվության, կլոր սեղան- քննարկումների և մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով։ 

 
Գործնական ուսուցում

Զարգացնել ՔՀԿ-ների՝ ԵՄ ծրագրերին դիմելու և դրանք իրականացնելու կարողությունները: Գործնական ուսուցման փաթեթը (“Learning by Doing”)  վերաբերում է հիմնականում ծրագրերի կառավարմանը և հանդիսանում է ներքին և արտաքին կարողությունների զարգացման մոդուլների առավել ընդլայնված տարբերակ: Այս բաղադրիչն իրականացվում է վերապատրաստման դասընթացների, ուղղորդման, անհատական և/կամ կարիքների վրա հիմնված խորհրդատվության, կլոր սեղան-քննարկումների և նմանատիպ այլ գործողությունների միջոցով:

 

Ծրագրի արդյունքները

Ծրագրի հիմնական նպատակներից բխում են հետևյալ արդյունքները՝ 

  • Արդյունք 1. ՔՀԿ-ների ներքին կարողությունների զարգացում

    90 ՔՀԿ-ներ (225 անձ) զգալիորեն կբարելավեն ներքին կարողությունները (հմտություններ, ներքին կազմակերպական բարեփոխումներ):

     
  • Արդյունք 2. ՔՀԿ-ների արտաքին կարողությունների զարգացում, որի արդյունքում կհզորանան ՔՀԿ-ների ցանցերը և կստեղծվի բարենպաստ արտաքին միջավայր

    45 ՔՀԿ-ներ (135 անձ) զգալիորեն կբարելավեն արտաքին կարողությունները (աշխատակազմի հմտություններ, կազմակերպական բարեփոխումներ, կապեր հաստատելու կարողություններ): 

     
  • Արդյունք 3. Գործնական ուսուցման փաթեթը (“Learning by Doing”), որի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան դիմել, իրականացնել և կառավարել ԵՄ ծրագրեր

    17-25 ՔՀԿ-ներ (45-60 անձ) ձեռք կբերեն ԵՄ ծրագրերի կառավարման գործնական հմտություններ: 17-25 դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն ՔՀԿ-ների շահառուների շրջանում (աջակցություն կտրվի առնվազն 300 անձանց):