«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի կոնսորցիում

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրն իրականացվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և «ԴԱՍ.ԱՄ»-ի կոնսորցիումի կողմից: Երկու կազմակերպություններն էլ ունեն ԵՄ ծրագրերի իրականացման հարուստ փորձառություն:

Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամն ունի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման առավել քան 20 տարվա փորձառություն: Կազմակերպությունն իրականացրել է բազմաթիվ միջազգային ծրագրեր Լեհաստանում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և ԵՀՔ երկրներում: Ծրագրերն ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, տարածքային և տեղական համայնքների զարգացմանը, մասնավոր սեկտորի, հատկապես ՓՄՁ-ների զարգացմանը, ԵՄ դրամաշնորհային ծրագրերի կառավարմանը, գյուղական տարածքների զարգացմանը, կարողությունների զարգացմանը, միջազգային համագործակցությանը և այլն:
«ԴԱՍ.ԱՄ»-ն իրականացրել է ԵՄ տարատեսակ ծրագրեր Հայաստանում հիմնականում տեղական համայնքների և տարածքային զարգացման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթական, կարողությունների զարգացման և այլ ոլորտներում:

Մեր կազմը