“STRONG CSOs” ծրագրի փակման արարողություն

17 Հոկ 2018

 “STRONG CSOs” ծրագրի փակման արարողություն

Ս/թ հոկտեմբերի 16-ին կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող “STRONG CSOs" ծրագրի փակման միջոցառումը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ամփոփել ծրագիրը՝ ներկայացնելով ծրագրի երեք տարվա գործունեությունը (01.10.2015 – 22.10.2018թթ․) և ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհ ստացած 17 փոքր ծրագրերի արդյունքները։ 

“STRONG CSOs” ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող առաջին խոշոր ծրագրերից էր՝ ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանը և՛ տեսական, և՛ գործնական հարթություններում։ Ծրագրով առաջարկվել և իրականացվել են կարողությունների զարգացման մի շարք գործողություններ (դասընթացները, քոուչինգը և անահատական և/կամ ինստիտուցիոնալ  խորհրդատվությունը, անվճար փորձագիտական խորհրդատվությունները, կլոր սեղան քննարկումները և այլն), բացի այդ այն ներառում էր նաև ենթադրամաշնորհային բաղադրիչ, որը ծրագրի գործնական կոմպոնենտի իրականացումն էր։ Ծրագրի բյուջեն կազմում էր 2,777,745.60 եվրո (ըստ պայմանագրի), որից 1,000,000 եվրոից ավելին ուղղվեց ՔՀԿ-ների կողմից ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացմանը։

130-ից ավել անձ մասնակցեց միջոցառմանը, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, դեսպանությունների ներկայացուցիչները, “STRONG CSOs” ծրագրի գործընկերները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ենթադրամաշնորհառուները։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի (Ծրագրի գլխավոր հայտատու) նախագահ, “STRONG CSOs” ծրագրի դրամաշնորհների ղեկավար Անդրեյ Պարաֆինյուկը:

Իր բացման խոսքում Անդրեյ Պարաֆինյուկը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին և իրականացնողներին՝ հատկապես շեշտելով շահառուներին և ասաց․ «Ձեր նվիրվածության, գիտելիքներ ստանալու և փորձառու դառնալու ցանկության, մեր միասնական գործունեության նպատակը հասկանալու շնորհիվ է, որ այսօր ես կարող եմ անկաշկանդ կոչել այս ամենը մեծ հաջողություն»։ Իսկ Գրեգորի Ցուրիսն իր հերթին շնորհավորեց ծրագրի թիմի անդամներին և ծրագրում ներգրավված ՔՀԿ-ներին՝ հավելելով․ «Մենք հույս ունենք, որ կտեսնենք այս փոքր դրամաշնորհային նախագծում ներգրավված ՔՀԿ-ների մեծ մասին առաջիկայում հնարավոր այլ դրամաշնորհային նախագծերում էլ ավելի նպատակներով և արդյունքներով»։

Այնուհետև ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան հրավիրյալներին ներկայացրեց ծրագրի բաղադրիչներն ու վերջնական արդյունքները։ Փոքր դրամաշնորհային նախագծին անդրադարձավ Անդրեյ Պարաֆինյուկը, ում ելույթն ամբողջացվեց ծրագրերի մի մասի արդյունքների ցուցահանդեսով, որը կազմակերպվել էր հենց միջոցառման սրահում, որը հնարավորություն տվեց ներկաներին տեսնել ծրագրերի շոշափելի արդյունքները։ Ի լրումն, 7 պատահակության սկզբունքով ընտրված ծրագրերը ներկայացվեցին պրեզենտացիաներով և «Հաջողված պատմություններ» ֆիլմերի շարքի ցուցադրմամբ։ Այս 17 ծրագրերն իրականացվել են ողջ Հայաստանով 46 ՔՀԿ-ների միջև ձևավորված գործընկերությունների կողմից, որոնք դրական ազդեցություն են ունեցել մոտ 55,500 անձանց վրա (այսինքն՝ ՀՀ բնակչության մոտ 2%-ի)։

Միջոցառումը եզրափակվեց 2018թ. իրականացված «Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունների զարգացման կարիքների գնահատման» արդյունքների և 2016թ.-ին իրականացված համանման գնահատմատ արդյունքների համեմատական վերլուծության ներկայացմամբ, ինչպես նաև ծրագրի գործընկերներին և ծրագրի իրականացման գործում ներդրում ունեցած անձանց շնորհակալագրերի հանձնմամբ։

Մեզ համար անչափ ուրախալի էր լսել երախտիքի խոսքեր մեր շահառուներից։ Մեր աշխատանքը և տրամադրած աջակցությունը նման գնահատականի արժանացնելը մեզ համար ամենաարժեքավոր և նշանակալից ձեռքբերումն է: