Անվճար փորձագիտական խորհրդատվության հանդիպումներ ՍՁ վերաբերյալ

25 Հնս 2018

Անվճար փորձագիտական խորհրդատվության հանդիպումներ ՍՁ վերաբերյալ

Սիրով Ձեզ ենք ներկայացնում փորձագետներ Հակոբ Ավագյանին և Սուրեն Մխիթարյանին, ովքեր նախորդ շաբաթ “STRONG CSOs” ծրագրի կողմից իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացի շրջանակներում անցկացրեցին անվճար (pro bono) փորձագիտական խորհրդատվության հանդիպումներ ծրագրի շահառուների համար։

Առաջին հանդիպումը «Սոցիալական ձեռնարկատիրություն սկսելու և առաջ գնալու իրավական ասպեկտները» թեմայով վարեց ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը, ով “STRONG CSOs” ծրագրի շրջանակներում արդեն 3-րդ անգամ է հանդես գալիս որպես փորձագետ, ինչի համար անչափ շնորհակալ ենք։

Հակոբը մասնակիցներին ներկայացրեց ՀԿ-ների կողմից սոցիալական ձեռնարկատիրության ստեղծման և հարկման առանձնահատկությունները, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավելությունները և թերությունները, փաստաթղթավորման օրենքով սահմանված պահանջները և այլն՝ բերելով բազում գործնական օրինակներ:

Հաջորդ հանդիպման փորձագետը «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանն է, ով անվճար փորձագիտական խորհրդատվություն տրամադրեց ՍՁ աջակցության առկա մեխանիզմների և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի վերաբերյալ։ Շատ շնորհակալ ենք նաև Սուրենին մեզ ժամանակ տրամադրելու և օգտագար տեղեկատվությամբ կիսվելու համար։

Մեր փորձագետներին կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://www.civilsociety.am/am/experts.html։