Փորձագետներ

Անվճար փորձագիտական խորհրդատվության նպատակն է նպաստել ՔՀԿ-ների և այլ ոլորտների փորձագետների միջև կապերի ստեղծմանը: ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ամենաարդյունավետ եղանակներից մեկը տարբեր ոլորտների մասնագետների հմտությունների համադրումն է, միջոլորտային համագործակցության խթանումը, ինչպես նաև ցանցերի և գործընկերության հաստատումը:     

Ստորև կարող եք տեղեկատվություն գտնել մեր ծրագրում ընդգրկված փորձագետների վերաբերյալ, ովքեր տրամադրում են անվճար խորհրդատվություն: Վերջիններս իրենց փորձը կիսում են մեր շահառու կազմակերպությունների հետ՝ նրանց օգնելով բարելավելու իրենց կարողությունները և հմտությունները:

Անահիտ Շիրինյան

Անահիտ Շիրինյան

Չաթամ Հաուս

Ասոցացված հետազոտող

Անահիտ Շիրինյան

Անահիտ Շիրինյանը Հայաստանի արտաքին քաղաքականության և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ է։ Ներկայում նա ասոցացված հետազոտող է Լոնդոնի՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Չաթամ Հաուս) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրում, որտեղ նախկինում աշխատել է որպես հետազոտող։ Ավելի վաղ, աշխատել է Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ ինստիտուցիոնալ զարգացման եւ ռազմավարական պլանավորման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում միջկուսակցական երկխոսության ուղղությամբ։ Նա ծրագրեր է համակարգել միջազգային հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների հաղթահարման ոլորտներում, ինչպես նաև վերլուծություններ հրապարակել եւ ելույթներ ունեցել այս թեմաներով։ Ունի Միջազգային հարաբերությունների բակալավրի եւ մագիստրոսի աստիճաններ Երևանի պետական համալսարանից, ինչպես նաեւ Եվրոպական միջգիտակարգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Վարշավայում գտնվող Եվրոպայի քոլեջից։

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Անահիտ Շիրինյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել արդյունավետ հրապարակային ելույթ եւ ներկայացում թեմայով։

Աննա Գապինսկա

Աննա Գապինսկա

Կառավարման, կյանքի և կարիերայի հարցերով հավաստագրված քոուչ և միջազգային դասընթացավար

Աննա Գապինսկա

Աննա Գապինսկան ազգությամբ լեհ է, բայց արդեն ավելի քան 8 տարի բնակվում է Իռլանդիայում (Դուբլին): Աննան կառավարման, կյանքի և կարիերայի հարցերով հավաստագրված քոուչ է և միջազգային դասընթացավար, ով ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ դասընթացներ վարելու, կրթության և հանրային կապերի ոլորտներում: Նա փորձառու մասնագետ է, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է Լեհաստանում, Իռլանդիայում և Հայաստանում որպես դասընթացավար, խորհրդատու և քոուչ (ներառյալ միջազգային ծրագրերը): Իր աշխատանքում նա աջակցում է մասնավոր, հանրային և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին:

Ներկայումս Աննան հիմնականում աջակցում է կանանց՝ իրենց մասնագիտական կարիերան սկսելու և զարգացնելու, ինչպես նաև բիզնեսներ հիմնելու գործում պարբերաբար աշխատաժողովներ և քոուչինգի սեսիաներ անցկացնելու միջոցով: Մասնագիտությամբ լինելով ուսուցիչ՝ նույն եղանակով նա աշխատում է նաև միջնակարգ դպրոցների հետ՝ օգնելով աշակերտներին կատարել անձնական կարիերայի վերաբերյալ նպատակային, գիտակցված և տեղեկացված ընտրություն: Աննան հիմնականում հետաքրքրովում է մասնագիտական և անհատական արդյունավետության, ինչպես նաև աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության վերաբերյալ թեմաներով:

Աննա Գապինսկայի փորձի և մասնագիտական գործունեության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Աննան անց է կացրել «Աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռություն» թեմայով քոուչինգի սեսիա՝ կանանց համար նախատեսված,  ինչպես նաև փորձագիտական խորհրդատվություն «Քոուչի հիմնական գործիքակազմը» թեմայով:

Արման Ղազարյան

Արման Ղազարյան

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ

ՀԿ նախագահ

Արման Ղազարյան

Արման Ղազարյանը մասնագիտությամբ ժուռնալիստ է, ունի տարբեր լրատվամիջոցներում աշխատանքի ավելի քան 10 տարվա փորձ: 2008թ.-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2011թ.-ից «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահն է:

Արմանը դասընթացներ է անցկացնում մեդիագրագիտության, ՔՀԿ-ների ծրագրերի արդյունավետության և տեսանելիության բարձրացման, ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտներում:
Նա նաև ակտիվորեն համագործակցում է տարբեր ՔՀԿ-ների հետ, հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի անկախ փորձագետ, «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» (CDPF) հոգաբարձուների, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (“STRONG CSOs for Stronger Armenia”) ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամ:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Արմանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ՔՀԿ-ների մեդիա քաղաքականության արդյունավետ գործիքներ» թեմայի վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ Tools for effective media policy

Արմեն Չիլինգարյան

Արմեն Չիլինգարյան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող

Արմեն Չիլինգարյան

Արմեն Չիլինգարյանը ղեկավար պաշտոններում աշխատելու ավելի քան 24 տարվա փորձառություն ունի տարբեր պետական և հասարակական կազմակերպություններում տեղական և միջազգային մակարդակներում: Արմենն ունի հարուստ փորձ աղետների կառավարման ոլորտում, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերի մշակման և համակարգման ոլորտում, համապատասխան վերլուծական աշխատանքների իրականացում, ինչպես օրինակ՝ խոցելիության և կարողության, կարիքների գնահատման, մշտադիտարկման/գնահատման և այլ բնույթի հետազոտություններ, արտակարգ իրավիճակներում գործելու պլանների և ռազմավարությունների/քաղաքականությունների մշակում, խորհրդատվության տրամադրում, վերապատրաստման դասընթացների մշակում, դասընթացների, աշխատաժողովների և գիտաժողովների կազմակերպում և վարում:

Ի լրումն, Արմենը կազմակերպել և մասնակցել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող որոնման և փրկարարական աշխատանքների, ինչպես նաև կազմակերպել է աղետների ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը և լոգիստիկ հարցերը: Արմենը նաև տեղեկացված է, թե ինչպես է ստեղծվել աղետների կառավարման համակարգը նախկին Սովետական և Արևելյան Եվրոպայի երկրներում:

Արմենը ներկայացուցչության և փոխհարաբերությունների ձևավորման, ազգային և միջազգային ցանցերի կառուցման և խթանման, պետական և միջկառավարական գործակալությունների հետ համակարգման և համագործակցութան, տեղական և միջազգային ՀԿ-ների հետ աշխատելու հարուստ փորձառություն ունի:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Արմեն Չիլինգարյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել Խելացի քաղաք հայեցակարգի, աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայուն քաղաքների մասին։

Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝

Disaster Risk Reduction

Արսեն Սիմոնյան

Արսեն Սիմոնյան

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկ.

Տարածաշրջանային ծրագրի ղեկավար

Արսեն Սիմոնյան

Արսեն Սիմոնյանն ունի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու ավելի քան 12 տարվա փորձ: Ներկայում Արսենն աշխատում է որպես «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության տարածաշրջանային ծրագրի ղեկավար։ Նա նաև «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է։ Մինչ այդ Արսենն աշխատել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամում՝ որպես Երիտասարդական ծրագրերի և Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող: Որպես դասընթացավար և խորհրդատու՝ Արսենն անցկացնում է դասընթացներ և տրամադրում է խորհրդատվություն և քոուչինգ կազմակերպական կառավարման, ծրագրի կառավարման, ռազմավարական պլանավորման, շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և այլ թեմաների շուրջ:

Արսենն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և ֆիզիկայի ֆակուլտետները: Նա նաև Ծրագրի կառավարման ինստիտուտի Ծրագրի կառավարման հավաստագրված մասնագետ է (PMP):

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Արսենն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ՔՀԿ-ների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակմանը» թեմայի վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ CSOs participation in policy dialogue

Գեղամ Վարդանյան

Գեղամ Վարդանյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

ՄՆԿ-ի Media.am կայքի խմբագիր, մեդիա փորձագետ

Գեղամ Վարդանյան

Գեղամ Վարդանյանը կրթությամբ ֆիզիկոս է, մասնագիտությամբ՝ լրագրող: Իր կարիերան սկսել է 1999-ին՝ որպես «Ա1+» հեռուստաընկերության խորհրդարանական թղթակից: Ավելի ուշ՝ 2003թ.-ին, միացել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ին (այժմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն)՝ որպես լրագրող և Media.am կայքի խմբագիր: Պատրաստել է վավերագրական ֆիլմեր, հատուկ ռեպորտաժներ և ռադիո հաղորդումներ: Հեղինակել է ավելի քան 200 լրագրողական պատմություններ և հոդվածներ սոցիալական և տնտեսական խնդիրների վերաբերյալ: Սակայն նրա հիմնական մասնագիտացումը ինտերնետային բովանդակության ստեղծումն է: Մշակում է մոդուլներ և անցկացնում դասընթացներ մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրություն, մեդիա արշավներ, սոցիալական մեդիա և պատմություններ թվային միջավայրում թեմաներով:

Հանդես է եկել մի շարք լրագրողական մրցույթների ժյուրիի կազմում: ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է: Գեղամը նաև դասավանդում է օնլայն և մուլտիմեդիա լրագրություն տարբեր համալսարաններում: Նրա վերլուծական հոդվածները տպագրվում են մի շարք տեղական և միջազգային լրատվամիջոցներում:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Գեղամն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Սոցիալական մեդիայի արդյունավետ կիրառումը ՔՀԿ-ների կողմից» թեմայի վերաբերյալ:

Գոհար Շահնազարյան

Գոհար Շահնազարյան

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների ու առաջնորդության կենտրոն

Տնօրեն

Գոհար Շահնազարյան

Գոհար Շահնազարյանը Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների ու առաջնորդության կենտրոնի տնօրենն է (www.ysu.am/gender) և Հայաստանում Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի համանախագահը (www.womenofarmenia.org): Նա սոցիոլագիական գիտությունների թեկնածու է: Ներկայումս Գոհարը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ է: 2004թ.-ին Գոհարն Արիզոնայի պետական համալսարանի Հասարակության  հետ կապերի դպրոցում աշխատել է որպես գիտնական: 2008, 2009 և 2011թթ.-ին Բաց հասարակություն ինստիտուտի կրթաթոշակով Գոհարն ամեն տարվա 1 կիսամյակ աշխատել է որպես գիտնական Բերկլիի համալսարանի Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնում: Իր այցելությունների ընթացքում նա հիմնականում համագործակցել է Բերկլիի համալսարանի Սոցիոլոգիայի  ու գենդերային հետազոտությունների բաժինների հետ:

Վերջին 10 տարիների ընթացքում Գոհարը համակարգել է կանանց և գենդերային հիմնախնդիրների (օրինակ՝ ծրագրեր կանանց առաջնորդության, գենդերային հիմունքով բռնության ենթարկվածների համար ուղղորդման մեխանիզմների մշակման վերաբերյալ, կրթական ծրագրեր կանանց իրավունքների, կանանց ու խաղաղաշինության վերաբերյալ, ինչպես նաև ծրագրեր Հայաստանում ֆեմինիստական շարժման զարգացման վերաբերյալ և այլն) հետ կապված մի շարք լայնամասշտաբ ծրագրեր և մասնակցել է կանանց  իրավունքների ու գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ տարբեր միջազգային, տարածաշրջանային և տեղական կոնֆերանսների, դասընթացների ու աշխատաժողովների: Գոհարը Հայաստանում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ ավելի քան 20 հրապարակումների հեղինակ է:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Գոհարը տրամադրել է անվճար փորձագիտական խորհրդատվություն «Գենդերային հիմնախնդիրները քաղաքացիականհասարակության զարգացման համատեքստում» թեմայով:

Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝

Gender Issues in the context of the civil society development_Presentation

Գրիգոր Երիցյան

Գրիգոր Երիցյան

Հայ առաջադեմ երիտասարդություն

Գործադիր տնօրեն

Գրիգոր Երիցյան

Գրիգորն աշխատում է երիտասարդների կրթության ոլորտում 2008թ.-ից ի վեր: Մասնագիտությամբ լինելով քաղաքագետ և եվրոպագետ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում նա աշխատում է որպես գործադիր տնօրեն, կրթության որակի վերահսկող, դասընթացավար: Նախկինում նա եղել է կազմակերպության փոխնախագահ: Գրիգորը պատասխանատու է կազմակերպության կրթական ծրագրերի կառավարման, կրթական գործողությունների ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև ծրագրերի ղեկավարների և ծրագրերի համակարգողների վերահսկման համար: Հայաստանում Գրիգորը երիտասարդական ոլորտի աշխատող է և ակտիվիստ՝ երիտասարդներին համախմբելու զգալի փորձով: 2007թ.-ից ի վեր նա աշխատում է Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ՝ իրականացնելով թե՛ հետազոտական, թե՛ գործնական աշխատանք: Որպես կրթության և երիտասարդության ոլորտի դասընթացավար՝ նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են միջմշակութային ուսուցումը, կրթությունը հանուն կայուն զարգացման, գենդերային հավասարությունը և կրթությունը ակտիվ քաղաքացիության համար: Նա սիրում է զբաղվել երիտասարդների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև բերել դրական սոցիալական փոփոխություն Հայաստանում:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Գրիգոր Երիցյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ԵՄ ծրագրերը երիտասարդական ոլորտում» թեմայով։ Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ EU projects in the field of youth

Հակոբ Ավագյան

Հակոբ Ավագյան

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ

Նախագահ

Հակոբ Ավագյան

Հակոբ Ավագյանն ունի ավելի քան 20 տարվա փորձառություն հարկային, հաշվապահական, բիզնես խորհրդատվության և փոքր ու միջին ձեռնարկությունների իրավունքների պաշտպանության ոլորտում: Ներկայումս նա «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է:

Հակոբը մի շարք օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում հարկային օրենսդրության բարելավմանն ուղղված նոր հարկային ռեժիմների ներդրման համահեղինակն է: Մասնավորապես, նա նախաձեռնել է Հայաստանում հարկային ռեժիմների այլընտրանքային տարբերակ, ինչպես օրինակ՝ 2012թ. Շրջանառության հարկային ռեժիմը և 2014թ. Ընտանեկան ձեռնարկատիրության հարկազատման ռեժիմը: Հակոբը նաև սկսնակ բիզնեսների համար նախատեսված «Ինչպես գրանցել ու սկսել բիզնես» առցանց անվճար կուրսերի համահեղինակն է:

Բելառուսում և Ուկրաինայում «Արևելյան ներդրումներ 2»-ի շրջանակներում իրականացվող «Պետական-մասնավոր երկխոսություն» ծրագրում 2016թ.-ից մինչև 2017 թ. աշխատել է որպես փորձագետ: Նա նաև հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող IVLP 2017-ի (Միջազգային այցելուների առաջնորդության ծրագիր) փոխանակման ծրագրի շրջանավարտ:

«STRONG CSOs» ծրագրի շրջանակներում Հակոբը տրամադրել է անվճար փորձագիտական խորհրդատվություն «Սոցիալական ձեռնարկատիրություն սկսելու և առաջ գնալու իրավական ասպեկտները» թեմայով՝ հատկապես կենտրոնանալով հարկային կարգավորումների վրա:

Հանդիպման նյութեը հասանելի են ստորև՝
Specifics of taxation for NGOs

Իզաբելլա Սարգսյան

Իզաբելլա Սարգսյան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Ծրագրի տնօրեն

Իզաբելլա Սարգսյան

Իզաբելլա Սարգսյանը 15 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրերի կառավարման և կազմակերպական հաղորդակցության բնագավառներում։ Նրա մասնագիտացման հիմնական ոլորտներն են՝ մարդու իրավունքների տեսություն և պրակտիկա, կոնֆլիկտների տրանսֆորմացիա, որակական հետազոտություններ և տվյալների վերլուծություն։ Իզաբելլան փորձառու դասընթացավար և խորհրդատու է, նա ծառայություններ է մատուցել բազմաթիվ միջազգային, ռեգիոնալ և տեղական կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ, ՄԱԿ Կանայք, ՍՈՍ Մանկական գյուղեր, Սեյֆերվորլդ, CARE Կովկաս և այլն։

Իզաբելլան զգալի փորձ ունի կազմակերպական հաղորդակցության բնագավառում։ Հաղորդակցությունն ընկալելով որպես առաջնային խնդիր կազմակերպական զարգացման ոլորտում՝ նա բազմաթիվ տեղական առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար խորհրդատվական ծառայություններ է մատուցել։ Իզաբելլայի հետաքրքրության շրջանակն ընդգրկում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների օգտագործումը հասարակական կազմակերպութունների, սոցիալական խմբերի ու քաղաքացիական շարժումների հաղորդակցության բարելավման նպատակով։

Իզաբելլա Սարգսյանը սոցիոլոգիայի և մարդու իրավունքների մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցից 2006-ին, 2007-2008 թթ. եղել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի կրթաթոշակառու՝ իրականացվելով հետազոտություն կրոնի սոցիոլոգիայի ոլորտում։

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Իզաբելլան անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Հաղորդակցություն և տեսանելիություն» թեմաների վերաբերյալ:

Յարեկ Զարիխտա

Յարեկ Զարիխտա

“STRONG CSOs” ծրագիր

Ծրագրի ղեկավար

Յարեկ Զարիխտա

Յարեկ Զարիխտան “STRONG CSOs” ծրագրի ղեկավարն է: 1994թ.-ից ի վեր՝ պարոն Զարիխտան շարունակաբար աշխատել է Եվրոպական միության, Բրիտանական կառավարության միջազգային զարգացման վարչության և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրերում Եվրոպայի և Ուկրաինայի տարածքում:

Նա աշխատել է որպես փորձագետ, դասընթացավար, ծրագրի համակարգող և ծրագրի ղեկավար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանն աջակցող տասնյակ տարբեր տեսակի, մասշտաբի և բյուջե ունեցող ծրագրերում:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Յարեկն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել ծրագրի մշակման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ Highlights of project development:

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյան

Բիզնես խորհրդատու

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյանը (PhD, CMCE) բիզնես խորհրդատու է, ով տեսական գիտելիքները ձեռք է բերել տեղական և միջազգային պետական ու ոչ պետական կրթական հաստատություններում: Մասնագիտական փորձառությունը հիմնված է 15 տարվա գործնական աշխատանքի վրա հետևյալ ուղղություններով՝ կազմակերպությունների զարգացում և ռազմավարական կառավարում, բիզնեսի զարգացում և համայնքային տնտեսական զարգացում, նախագծերի կառավարում և մարդկային ռեսուրսների կառավարում, հետազոտություններ/վերլուծություններ և շահերի պաշտպանության/ցանցային համագործակցություն:

"STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Կարենն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Փոփոխությունների կառավարում» և «Ինչպես հիմնել և զարգացնել հասարակական կազմակերպություն» թեմայով:

Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝

Կարեն Զադոյան

Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Նախագահ

Կարեն Զադոյան

Կարեն Զադոյանն ունի 22 տարվա աշխատանքային փորձ, որը ներառում է հանրային և ՔՀԿ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և այլ մասնագիտական ոլորտներ: Կարենն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն է: Նախագահի պաշտոնում ընտրվել է 2016թ.-ի փետրվարի 12-ին տեղի ունեցած արտահերթ համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Կարեն Զադոյանն իրականացնում է կազմակերպության ղեկավարումը համաժողովների և խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նախագծում և ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: 2016թ.-ից հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարը:

Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Կարեն Զադոյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Սոցիալական ձեռնարկություն հիմնելու և առաջ գնալու իրավական ասպեկտները» թեմայի վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ RA Law on Public Organisations

Լևոն Բաբայան

Լևոն Բաբայան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Փոխնախագահ

Լևոն Բաբայան

Լևոն Բաբայանն ունի ավելի քան 17 տարվա աշխատանքային փորձ ՏՏ, անձնակազմի կառավարման, ծրագրերի կառավարման և բիզնես վերլուծության ոլորտում: Ներկայումս նա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահն է:

Լևոնն ունի ծրագրերի (software) մշակման մեթոդների, ծրագրերի և արտադրանքի (product) կառավարման, գործընթացների օպտիմալացման և բիզնես վերլուծության հարուստ փորձառություն: Բացի այդ, նա ղեկավարել է մի շարք լայնածավալ ծրագրեր տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում և այլն:

«STRONG CSOs» ծրագրի շրջանակներում Լևոնն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ` ներկայացնելով պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությանն առնչվող լավագույն փորձը:

Մարինա Մխիթարյան

Մարինա Մխիթարյան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Կոլբա լաբի ղեկավար

Մարինա Մխիթարյան

Մարինա Մխիթարյանը զարգացման և փոփոխությունների կառավարման մասնագետ է, ով ունի զարգացման ծրագրերի, լրատվամիջոցների և սոցիալական նախաձեռնությունների կառավարման շուրջ 20 տարվա փորձառություն: 

Ներկայումս Մարինան ղեկավարում է Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների առաջին ինկուբատորը` Կոլբա սոցիալական նորարական լաբորատորիան (Կոլբա Լաբ)` կառավարելով ղեկավարմանն առնչվող գերակա նորարարությունները, քաղաքացիների ներգրավվածությունը և գաղափարների քոուչինգը: Վերջին երեք տարիների ընթացքում նա խթանել է հանրային և քաղաքացիական նախաձեռնություններում մարդակենտրոն մոտեցումը, ինչը սոցիալական նորարարության ոլորտում Հայաստանին դարձրել է առաջատար: Ներկայումս Մարինան Երևանի քաղաքապետարանի «Խելացի քաղաք» խորհրդի անդամ է, որն օգնում է դիտարկել քաղաքացու տեսանկյունը քաղաքապետարանի կողմից ծառայությունների մատուցման գործընթացում:  

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Մարինան անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Ցանցային կառավարում. քաղաքացին, թավշյա հեղափոխությունը և վիկիպեդիան» թեմայի վերաբերյալ:

Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝

Network Management

Smart City

Մարինե Թունյան

Մարինե Թունյան

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Ծրագրի համակարգող

Մարինե Թունյան

Մարինե Թունյանն ունի տեղական և միջազգային ծրագրերի կառավարման ավելի քան 15 տարվա փորձ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամում: Ներկայումս նա համակարգում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների ինտեգրումը կրթության միջոցով» ծրագիրը:

Ի լրումն, Մարինեն մեծ փորձառություն ունի որպես դասընթացավար ու ֆասիլիտատոր ոչ ֆորմալ կրթության ոլորտում: 2010թ.-ից ի վեր նա ակտիվորեն ներգրավված է Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ/EVS) խթանման ու իրականացման գործընթացներում՝ մասնակցելով  ԵԿԾ-ին վերաբերող մի շարք դասընթացների, ինչպես նաև կառավարելով «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագիրը ԿԱԶԱ հիմնադրամում:    

Մարինեն նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի (IVLP 2017) շրջանավարտ է:

 “STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Մարինեն տրամադրել է անվճար փորձագիտական խորհրդատվություն բազմաոլորտ համագործակցություն թեմայով՝ ներկայացնելով պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության առումով լավագույն փորձը:

Միրա Անտոնյան

Միրա Անտոնյան

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա

Նախագահ

Միրա Անտոնյան

Միրա Անտոնյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու: Հանդիսանում է ավելի քան 40 ուղեցույցների, հետազոտությունների և գիտական աշխատանքների հեղինակ։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա խթանում և աջակցում է սոցիալական աշխատանքի ծառայությունների մասնագիտացմանը Հայաստանում։ Մ. Անտոնյանը հանդիսանում է փորձագետ երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության (այլընտրանքային խնամք, անչափահասների արդարադատություն, ծառայությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ), սոցիալական ծառայությունների, համայնքային զարգացման ոլորտներում։ Որպես սոցիալական ոլորտի փորձագետ նա ակտիվ մասնակցություն ունի ՀՀ սոցիալական քաղաքականության բարեփոխման գործընթացներում։

Մ. Անտոնյանը սոցիալական աշխատանք մասնագիտության հիմնադիրներից է Հայաստանում, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիրներից մեկն է և գործող նախագահը։ 2013-2016թթ.-ին նա հանդիսացել է «Սոցիալական աշխատողների միջազգային ասոցիացիայի» Եվրոպայի մասնաճյուղի գործադիր խորհրդի լիիրավ անդամ։ Ներկայումս նա ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։  

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Միրա Անտոնյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ՔՀԿ-ների դերը սոցիալական պաշտպանությանհամակարգի ներկա բարեփոխումների համատեքստում» թեմայով։ Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ CSOs' role in the social protection system:

Պարույր Ջանգուլյան

Պարույր Ջանգուլյան

Անկախ բիզնես խորհրդատու

Պարույր Ջանգուլյան

Պարույր Ջանգուլյանը ծրագրերի կառավարման մասնագետ է և ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության, Համաշխարհային բանկի ծրագրերում, ինչպես նաև պետական համակարգում և գործարար համայնքի հետ աշխատանքի ավելի քան ութ տարվա մասնագիտական փորձ։ Ներկայում, Պարույրը աշխատում է որպես անկախ բիզնես խորհրդատու: Մինչ այդ նա եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրողների աջակցության բաժնի ղեկավար, որտեղ նա իրականացնում էր Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների զարգացման նախագծերի աջակցություն, ղեկավարում էր պոտենցիալ ներդրողների համար դեպի Հայաստան ճանաչողական այցերը, հարկային, մաքսային և իրավաբանական խորհրդատվության աշխատանքները ևՀայաստանում բիզնես ծավալելու գործընթացները։

Պարույրն ունի տնտեսական քաղականության և իրավական ակտերի նախագծերի «ծախսեր-օգուտներ» վերլուծության ոլորտներում ԱՄՆ պետական կառավարման մարմինների հետ աշխատանքի փորձ՝ որպես ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակից (2012թ.-ի աշնան շրջանավարտ)։

Պարույր Ջանգուլյանին ՀՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի կողմից շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Նա Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի շրջանավարտ է, 2014թ. եղել է DAAD կրթաթոշակառու՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելով Բրեմենի համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետում։ Պարույրը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռիսկերի գնահատման, իրավական կարգավորումների  և արդյունավետ ներդրումային քաղաքականությանն առնչվող վեց գիտական հոդվածների հեղինակ է։

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Պարույրն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել գրավիչ մոտիվացիոն նամակ գրելու վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝  Statement of purpose

Սաթենիկ Բաղդասարյան

Սաթենիկ Բաղդասարյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Հոդված 3» ակումբի ծրագրերի համակարգող

Սաթենիկ Բաղդասարյան

Սաթենիկ Բաղդասարյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի ծրագրերի համակարգողն է։ Մինչ այդ նա աշխատել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում՝ որպես ծրագրերի ղեկավար։ Նա գրել է հոդվածներ և վերլուծություններ տարբեր միջազգային պարբերականների համար և հանդես է եկել որպես դասընթացավար մի շարք միջազգային երիտասարդական ծրագրերում։

Նա ունի մագիստրոսի աստիճան ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» Եվրոպական ուսումնասիրություններ մասնագիտացմամբ և բակալավրի աստիճան նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնից։

Սաթենիկը մասնակցել է մի շարք միջազգային ակադեմիական և վերապատրաստման ծրագրերի, այդ թվում PFP օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի, Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտի, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի դպրոցի, ՄԹ Քրենֆիլդ համալսարանի, Տարտուի համալսարանի, Թբիլիսիի պետական և մի շարք այլ համալսարանների տարբեր ծրագրերի շրջանավարտ է։

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Սաթենիկն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Ֆոնդահայթայթում» թեմայի վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ Fundraising

Սուրեն Մխիթարյան

Սուրեն Մխիթարյան

«Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ

Գործադիր տնօրեն

Սուրեն Մխիթարյան

Սուրեն Մխիթարյանն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակության, սոցիալական ձեռնարկատիրության, ոչ ֆորմալ կրթության և բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտում: Ներկայումս «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն է: Սուրենը սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) վերաբերյալ տարբեր տեղական և միջազգային ծրագրերի կառավարման հարուստ փորձառություն ունի: Այս ընթացքում նա կապ է հաստատել ողջ աշխարհից սոցիալական ձեռնարկատիրության 300-ից ավելի ներկայացուցիչների հետ: Վերջին 3 տարիների ընթացքում եղել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ծրագրի ղեկավարը: Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ ձեռքբերումների, Սուրենը կարողացել է համագործակցություն հաստատել Հայաստանում ՍՁ ոլորտում գործող հանրային, միջազգային, կրթական և այլ հաստատությունների ներկայացուցիների միջև և աջակցել Հայաստանում 10 սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանը: 

Ի լրումն, Սուրենը մեծապես նպաստել է Հայաստանում ՍՁ հայեցակարգի մշակմանը` պետական հաստատությունների (կոնսորցիումով) հետ շարունակական համագործակցության միջոցով, ինչպես նաև կրթական ոլորտում նպաստել է ՍՁ ուսումնական դասընթացների մշակմանը:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Սուրենը տրամադրել է անվճար փորձագիտական խորհրդատվություն ՍՁ աջակցության առկա մեխանիզմների և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի վերաբերյալ:

Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝

PresentationList_Funding for social projects_enterprises

Սիլվիա Սվազյան

Սիլվիա Սվազյան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Գրասենյակի կառավարիչ / կադրերի գծով պատասխանատու

Սիլվիա Սվազյան

Սիլվիան սկսել է աշխատել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում 2005թ. հուլիսից: Մինչ ԵՀՀ ներկայացուցչությանն անդամակցելը Սիլվիան աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում և ծրագրերում, ինչպիսիք են Tacis-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Փոքր ձեռնարկատիրության զարգացման «Կամուրջ» հիմնադրամը, Ռայֆսեն Ինվեսթմենթ Էյ-Ջին (Ավստրիական ներդրման բանկ): Որպես լրագրող երեք տարի Սիլվիան աշխատել է Ազգային ռադիոյում: Սիլվիան ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Սիլվիան անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայի վերաբերյալ:

Տաթևիկ Ավետիսյան

Տաթևիկ Ավետիսյան

Deem Communications

PR տնօրեն

Տաթևիկ Ավետիսյան

Տաթևիկ Ավետիսյանն ավելի քան տասներկու տարվա փորձ ունի հանրային հարաբերությունների (PR) և հաղորդակցության ոլորտներում: 2011թ.-ից աշխատում է Deem Communications PR/մարքեթինգային ընկերությունում:

Գործնականում համադրում է արտերկրում և Հայաստանում, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններում ձեռք բերած փորձառությունը: Հաղորդակցության փորձագետ է «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը» ծրագրում: Հրավիրյալ դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Սիրում է հետազոտել և գիտելիք փոխանակել, միավորել գաղափարներն ու մարդկանց՝ օգնելու նրանց բացահայտելու իրենց ներուժը:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Տաթևիկն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցություն և տեսանելիություն» թեմայի վերաբերյալ:

Տաթևիկ Մարգարյան

Տաթևիկ Մարգարյան

Անկախ փորձագետ և հետազոտող

Տաթևիկ Մարգարյան

Տաթևիկ Մարգարյանն անկախ փորձագետ է և հետազոտող՝ մասնագիտացած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կազմակերպական զարգացման բնագավառում։ Նա նախկինում աշխատել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում որպես կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ, ապա՝ փոխտնօրեն, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններում՝ որպես դասընթացավար, սոցիոլոգ, ծրագրերի համակարգող և այլն։ Տաթևիկը մոտ 15 տարվա փորձառություն ունի մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպական գնահատման, ծրագրային առաջարկների մշակման, ծրագրերի ղեկավարման, հետազոտության և վերլուծության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար դասընթացների և խորհրդատվության մատուցման ոլորտներում։

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Տաթևիկ Մարգարյանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «ՔՀԿ կարգեր և ընթացակարգեր. ընդհանուր ակնարկ» թեմայով։

Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ CSO policies and procedures.

Վիկտորյա Միրզախանյան

Վիկտորյա Միրզախանյան

«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

Ֆինանսական ղեկավար

Վիկտորյա Միրզախանյան

Վիկտորյա Միրզախանյանն ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ որպես ֆինանսների ղեկավար: Ներկայումս Վիկտորյան աշխատում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամում որպես ֆինանսական ղեկավար: Նախկինում նա աշխատել է ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակում, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում ու քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններում: Վիկտորյան ունի տարեկան ֆինանսական պլանավորման և կառավարման փորձ, աշխատել է որպես ֆինանսական հարցերով մասնագետ մի քանի դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում, իրականացրել է բյուջեների մշտադիտարկում, կազմել է հարկային հաշվետվություններ և այլն:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Վիկտորյան անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել «Ինչպես արդյունավետորեն իրականացնել ՔՀԿ-ների ֆինանսական կառավարում» թեմայի վերաբերյալ: Հանդիպման նյութերը հասանելի են այստեղ՝ CSO financial management

Զարուհի Լավչյան

Զարուհի Լավչյան

Ֆրիլանս դասընթացավար, փորձագետ

Զարուհի Լավչյան

Զարուհի Լավչյանը երիտասարդական ոլորտում ֆրիլանս դասընթացավար, հեղինակ և փորձագետ է, ով ունի տեղական և միջազգային մակարդակներում բաց երիտասարդական աշխատանքի, միջմշակութային ուսուցման և երկխոսության, ծրագրերի կառավարման փորձ: Ներկայումս Զարուհին Հայաստանի թրեյներների ազգային թիմի և Եվրոպայի խորհրդի դասընթացավարների խմբի անդամ է, ակտիվորեն ներգրավված է Հայաստանում երիտասարդական քաղաքականության, ոչ ֆորմալ կրթության և համայնքային զարգացման գործում:

Զարուհին ազգային և միջազգային մակարդակներում դասընթացավարների վերապատրաստման հարուստ փորձառություն ունի: Նա ներգրավված է կրթական մեթոդաբանական զարգացումների և մի շարք առցանց դասընթացների համակարգման մեջ: Վերջին 2 տարիների ընթացքում Զարուհին համակարգել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի կրթական աշխատանքը և մեծամասշտաբ բաց առցանց դասընթացը: Ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում ստեղծել և հզորացնել սոցիալական բիզնեսները: Զարուհու մասնագիտական հետաքրքրություններն են նաև հակախտրականությունը, կազմակերպական զարգացումը, քաղաքականության երկխոսությունը, համագործակցությունը և քաղաքացիական մասնակցությունը:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Զարուհին անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել երիտասարդական աշխատանքին և երիտասարդական կրթական ծրագրերին եվրոպական կառույցների կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ: 

Զորան Կրտինիչ

Զորան Կրտինիչ

“STRONG CSOs” ծրագիր

Առաջատար դասընթացավար և քոուչ

Զորան Կրտինիչ

Զորան Կրտինիչն ունի 12 տարվա փորձ որպես դասընթացավար, կարողությունների զարգացման և ԵՄ ծրագրերի մասնագետ: Որպես ԵՄ ծրագրերի փորձառու և որակավորված դասընթացավար՝ նա մշակել և իրականացրել է մի շարք վերապատրաստման դասընթացներ Բալկանյան երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում ԵՄ, ՄԱԶԾ, ԵԱՀԿ և մի շարք այլ միջազգային կառույցների համար: Զորանն ունի նաև շուրջ 10 տարվա փորձ ծրագրերի և նախագծերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման, միջսահմանային համագործակցության ծրագրերի մշակմանը, իրականացմանը և գնահատմանն աջակցելու, ինչպես նաև ծրագրային առաջարկների գնահատման բնագավառում:

Բացի դրամաշնորհային նախագծերում և ծրագրերում ունեցած իր մասնագիտական փորձից՝ նա նաև գնումների մասնագետ է, ով աջակցություն է տրամադրում դրամաշնորհառուներին և Սերբիայում ԵՄ պատվիրակությանը պետական գնումների ընթացակարգերի վերաբերյալ:

“STRONG CSOs” ծրագրի շրջանակներում Զորանն անվճար փորձագիտական խորհրդատվություն է տրամադրել մի շարք թեմաներով՝ «Ինչպես վարել արդյունավետ դասընթաց», «Փոփոխության տեսություն», «Արդյունքների կառավարում՝ ցուցանիշներ», «Հանրային գնումներ՝ համաձայն ԵՄ կանոնների - PRAG», «Մշտադիտարկում տեսություն և պրակտիկա», «ԵՄ ծրագրերի բյուջեի կազմում», ինչպես նաև «Ինչպես է ԵՄ-ն գնահատում ձեր ծրագրային առաջարկները»։

 Հանդիպման նյութերը հասանելի են ստորև՝