Ամփոփ նկարագիր

Ներքին կարողությունների զարգացում

Ներքին կարողությունների զարգացման նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներքին կազմակերպական կարողությունները:

Ամփոփ նկարագիր

Առաջին աշխատանքային փաթեթի՝ «Զարգացնել ներքին կարողությունները», նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներքին կազմակերպական կարողությունները: Այս աշխատանքային փաթեթի թիրախ են հանդիսանում տարբեր ոլորտների 100 ՔՀԿ-ներ: Գործողություններն ուղղված են ՔՀԿ-ների ներքին կազմակերպական կարողությունների զարգացմանը ծրագրի մշակման, ռազմավարական պլանավորման և կազմակերպական կառավարման թեմաների վերաբերյալ դասընթացների կազմակերպման միջոցով:

Վերոնշյալ վերապատրաստման դասընթացներն անմիջականորեն արտացոլում են Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքում բացահայտված կարիքները և առկա բացերը: 100 ՔՀԿ-ներից, որոնք մասնակցում են դասընթացներին, 50 ՔՀԿ-ները (այն կազմակերպությունները, որոնք անհրաժեշտություն ունեն լրացուցիչ շարունակական աջակցության) կշարունակեն զարգացնել կարողություններն ինստիտուցիոնալ խորհրդատվության և ուղղորդման միջոցով:

Դասընթացներ

Դասընթացները «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման հիմնական գործողություններից մեկն է: Դասընթացների հիմք է հանդիսանում ծրագրի կողմից մշակված ուսումնական ծրագիրը, որի բովանդակությունը համապատասխանում է հայկական ՔՀԿ-ների հատուկ կարիքներին:

Դասընթացները գործնական մեթոդներով են անցկացվում. յուրաքանչյուր թեմայի շրջանակներում տրամադրվում են համեմատական օրինակներ և ներկայացվում է լավագույն գործելակերպը: Մասնակիցները քննարկում են, թե ինչպես իրենց կազմակերպություններում կարող են օգտագործել համապատասխան տեսական և գործնական գիտելիքները:

Դասընթացները սկսելուց առաջ անցկացվում են նախնական թեստեր: Դասընթացի ավարտին անցկացվում է վերջնական թեստ, որը թույլ է տալիս տեսնել առաջընթացը և կոնկրետ դասընթացի արդյունքները: Բացի այդ, յուրաքանչյուր դասընթացի ավարտին վերջինս գնահատվում է մասնակիցների կողմից:

Դասընթացների երեք առաջնային ոլորտները հետևյալն են՝

Ծրագրի կառավարման դասընթաց.

Այս ծրագրի նպատակն է տրամադրել գիտելիքներ և հմտություններ ծրագրային ցիկլի կառավարման տեսական և գործնական ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել ծրագրային կառավարման շրջանակներում մասնակցային մեթոդների կիրառման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Ծրագրի կառավարման դասընթացը համապարփակ է և ընդգրկում է ծրագրի ողջ ցիկլը (պլանավորում, մշակում, իրականացում, բյուջեի կազմում, մշտադիտարկում և գնահատում, հաշվետվությունների կազմում և տրամաբանական կառուցվածք): Պլանավորվում է անցկացնել հնգօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Կազմակերպական կառավարման դասընթաց.

Մասնակիցները պետք է իրականացնեն իրենց կազմակերպությունների ռազմավարական վերլուծություն՝ դիրքավորելով դրանք տեղական և միջազգային համատեքստում և հայտնաբերելով ներքին կազմակերպական ուժեղ և թույլ կողմերը, արտաքին սպառնալիքները և հնարավորությունները (SWOT վերլուծություն): Մասնակիցները նաև կվերլուծեն Seven S տեսությունը (Ռազմավարություն - Strategy, Կառուցվածք - Structure, Համակարգեր - Systems, Արժեքներ - Shared Values, Ոճ - Style, Անձնակազմ - Staff և Հմտություններ - Skills), կզարգացնեն/կվերանայեն իրենց կազմակերպությունների երկարաժամկետ տեսլականները և առաքելությունները՝ հաշվի առնելով արտաքին միջավայրի մարտահրավերերը և կազմակերպության ներքին կարողությունները, կմշակեն կազմակերպության ռազմավարական կառավարման համար կարևորություն ներկայացնող ինստիտուցիոնալ գործողություններ: Դասընթացի կօգնի ՔՀԿ-ների ղեկավարներին և խորհրդի անդամներին մշակել մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մոտեցումներ և այլ համակարգեր և ընթացակարգեր: Պլանավորվում է անցկացնել եռօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Ռազմավարական պլանավորման դասընթաց.

Ծրագրի նպատակն է հարմարվել փոփոխվող հանգամանքներին, կատարել ընտրություններ երկարաժամկետ տեսանկյունից և հասկանալ ռազմավարական պլանավորման գործընթացը: Դասընթացի խնդիրներն են սահմանել ստեղծագործ և ռազմավարական կերպով մտածելու տարբեր ուղիներ, կիրառել ռազմավարական պլանավորման գործիքներ և մոդելներ և ներկայացնել SWOT և PESTLE գործիքները: Պլանավորվում է անցկացնել երկօրյա դասընթաց Երևանում և մարզերում: