Ենթադրամաշնորհային ծրագրեր

“STRONG CSOs” ծրագրի կարողությունների զարգացման «Գործնական ուսուցում» փաթեթի ներքո նախատեսված փոքր դրամաշնորհային նախագծի պաշտոնական մեկնարկը հայտարարվել է 2017թ. փետրվարի 13-ին: Նախագծի 1-ին փուլի ընթացքում 140 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) միջև ձևավորված գործընկերությունների կողմից ներկայացվեց 60 հայեցակարգ: Ներկայացված հայեցակարգերից 39-ն անցան 2-րդ՝ ամբողջական հայտադիմումների մշակման փուլ: Վերջիններիս գնահատման արդյունքում 17 ծրագրեր ընտրվեցին հետագա ֆինանսավորման համար:
Այսպիսով, 2017թ. սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես պայմանագրեր կնքվեցին “STRONG CSOs” ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում դրամաշնորհների արժանացած 17 ծրագրերն իրականացնող ՔՀԿ-ների հետ: Ընդհանուր ֆինանսավորման գումարը գերազանցում է 900.000 եվրոն (մինչև 60.000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար): Դրամաշնորհային ծրագրերը մեկնարկել են 2017թ. հոկտեմբերի 1-ից՝ 12 ամիս տևողությամբ: Նշված ծրագրերն իրականացվում են ողջ Հայաստանով սփռված 46 ՔՀԿ-ների միջև ձևավորված գործընկերությունների կողմից (30՝ մարզային և 16 երևանյան ՔՀԿ-ներ):
Նախագծի շրջանակներում գործընկերություններով հանդես գալու հիմքում ընկած էր հնարավորինս մեծ թվով մարզային և ավելի անփորձ ՔՀԿ-ներ ներգրավվելու գաղափարը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դրամաշնորհները բաշխել երկրի գրեթե ողջ տարածքով և աջակցել հնարավորինս շատ կազմակերպությունների, նրանց թիրախային խմբերին և շահառուներին աճելու, զարգանալու և դրամաշնորհային ֆոնդերի օգտագործման փորձ ձեռք բերելու հարցում:

Այս ծրագրերի իրականացումը ոչ միայն դրական փոփոխություն կբերի տարբեր ոլորտների ու թիրախային խմբերի համար, այլ նաև կհզորացնի հայաստանյան քաղաքացիական հասարակությունը՝ ստեղծելով ամուր կապեր երևանյան և մարզային ՔՀԿ-ների միջև:

Դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր ցանկը ներկայացված է հետևյա լհղումով՝ http://www.civilsociety.am/images/files/List_of_Awarded_Projects.pdf:

Այս բաժնում կգտնեք բոլոր ենթադրամաշնորհային ծրագրերի անվանումները և հակիրճ նկարագրերը: